Միջոցառումներ
Գիտաժողով. «Կարևորը մելանոմայի մասին». oncology.am
1999 թվականից մայիս ամիսը համարվում է մելանոմայի ամիս, ամբողջ աշխարհը պաշտոնապես նշում է մելանոմա հիվանդության օրը: Հայաստանը նույնպես միացավ բժշկական օրացույցով նշվող միջոցառմանը: 2015 թ. դեկտեմբերից Հայաստանը «Եվրամելանոմա» միջազգային կազմակերպության լիիրավ անդամ է:
Մելանոմա հիվանդության օրը մեր երկրում նշանավորվեց Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի և Դերմատոօնկոլոգների հայկական ասոցիացիայի կողմից մայիսի 30-ին կազմակերպված գիտաժողովով:
Գիտաժողովը կազմակերպվել էր Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում, որը վարեց Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի մաշկաբան-ուռուցքաբան, վիրաբույժ, բ.գ.թ. Անժելա Հայրապետյանը:
Գիտաժողովին իր բայցման խոսքում Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյանը կարևորեց նման ձևաչափի միջոցառումը և այն արդյունավետ համարեց հասարակության շրջանում տեղեկատվության մակարդակի բարձրացման, բժիշկների շրջանում ձեռք բերած փորձի փոխանակման և խնդրի քննարկման տեսանկյունից:
«Մելանոմայի օրը Հայաստանում միջոցառումը կրում է «Կարևորը մելանոմայի մասին» կարգախոսը: Մեր այս միջոցառման նպատակն էր մեկ անգամ ևս բարձրաձայնել խնդրի մասին, հասարակության մեջ ընդլայնել իրազեկվածության մակարդակը, ճիշտ տեղեկատվությունը դարձնել հնարավորինս մատչելի: Նման հանրային մոտեցումը կնպաստի քաղաքացիների կանխարգելիչ նպատակով բուժզննման մշակույթի ձևավորմանը, ինչի արդյունքում հնարավոր կլինի կանխել մաշկի վրա վտանգավոր գոյացությունների զարգացումը»,- տեղեկացրեց Անժելա Հայրապետյանը:
Ա. Հայրապետյանը մասնավորապես նշեց. -«Հատկապես մենք՝ հայերս «հարուստ ենք» քանակով շատ խալերով, որը մեծացնում է մելանոմայով հիվանդանալու ռիսկի գործոնը: Այս հանգամանքը ստիպում է մեզ ավելի զգոն լինել խնդրի նկատմամբ: Մաշկի վրա տեղակայված բոլորը խալերը պրակտիկորեն ամեն օր մեր աչքի առջև են, և յուրաքանչյուրիս համար հեշտ է հետևել նրանց հետ տեղի ունեցող փոփոխություններին: Ուստի, ժամանակի ընթացքում, վնասված կամ ձևափոխված խալերը պարզապես չեն կարող վրիպել մեր աչքից: Սակայն, ցավոք, մարդիկ բժշկի են դիմում բավականին ուշացած փուլում, որն էլ խնդիրը դարձնում է հրատապ և հանրային քննարկման ու ուշադրության արժանի»:
Գիտաժողովը նախատեսված էր բժիշկների համար, ներկա էին հայաստանյան տարբեր կլինիկաների և պոլիկլինիկաների մասնագետներ, այդ թվում` ուռուցքաբաններ, մաշկաբաններ, վիրաբույժներ, վնասվածքաբաններ, ակնաբույժներ և այլք:
Կարդացեք նաև
2022 թ. դեկտեմբերի 26-ին Երևանում («Իբիս» հյուրանոց) տեղի ունեցավ Հոգեկան առողջության կոալիցիայի հերթական, այս տարվա վերջին և նաև` ամփոփիչ, նիստը...
Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության ավանդական դարձած «Քրոնիկական հիվանդությունների արդյունավետ բուժում» թեմայով մարզերում կայացվող կոնֆերանսների շրջանակում փորձեցինք ստանալ պացիենտերին հետաքրքիր մի քանի հարցերի պատասխաններ...
Օստեոպորոզի կենտրոնում հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպած «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով հերթական դասընթացի շրջանակում Օստեոպորոզի կենտրոնի տնօրեն, հայկական ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբալյանը պատասխանեց...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն